Քերոլին Ջոնս
Քերոլին Ջոնս անգլ.՝ Carolyn Jones | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Ամարիլլո, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 3, 1983[1][2][3] (53 տարեկան) |
Մահվան վայր | Վեսթ Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Կալիֆոռնիա |
Կրթություն | Ամարիլոյի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Քլոյի Ջինեթ Ջոնս[4] |
Ամուսին(ներ) | Աարոն Սպելինգ և Herbert Greene? |
Քերոլին Ջոնս (անգլ.՝ Carolyn Jones, ապրիլի 28, 1930[1][2][3], Ամարիլլո, Տեխաս, ԱՄՆ - օգոստոսի 3, 1983[1][2][3], Վեսթ Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավելապես հայտնի է 1960- ական թվականներին «Ադամսների ընտանիքը» սերիալում իր խաղացած Մորտիշա Ադամսի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերոլին Սյու Ջոնսը (անգլ.՝ Carolyn Sue Jones) ծնվել է Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքում 1930 թվականի ապրիլի 28-ին Քլոյի Ջինեթի և Ջուլիուս Ալֆրեդ Ջոնսի ընտանիքում, և նրան այդպես են կոչել ի պատիվ դերասանուհի Քերոլ Լոմբարդի։ 1934 թվականին նրա հայրը թողել է ընտանիքը, և մայրը ստիպված է եղել տեղափոխվել իր ծնողների մոտ, որ դաստիարակի Քերոլինին և նրա քրոջը՝ Բեթին։
1947 թվականին Քերոլին Ջոնսը տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ էլ սկսել է աշխատել Փասադենա թատրոնում։ Առաջին դերը կինոյում խաղացել է 1952 թվականին՝ «Paramount Pictures» ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո միայն։ 1953 թվականին նա ամուսնացել է պրոդյուսեր Աարոն Սպելինգի հետ՝ ընդունելով հուդայականությունը[5][6], և շուտով նրա կարիերան սկսել է ավելի արագ զարգանալ։ Ջոնսի առաջին ուշագրավ դերը եղել է Քեթի Գրեյը «Մոմե քանդակների տունը» ֆիլմում 1953 թվականին։ Դրան հաջորդել են դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Յոթերորդ տարվա տենչանք » (1955 թվական), «Մարմին առևանգողների ներխուժումը» (1956 թվական) և «Մարդ, որը չափից շատ գիտեր»։ 1957 թվականին դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում «Փեսաքեֆ» ֆիլմում, որտեղ խաղացել է էկզիստենցիալիստի դերը։ 1958 թվականին Քերոլին Ջոնսը եղել է «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր՝ որպես ամենախոստումնալից դերասանուհի։ Հետագա տարիներին նրա մասնակցությամբ ավելի ուշագրավ ֆիլմերն էին «Անցք գլխի մեջ» (1959 թվական), որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Ֆրենկ Սինատրան, «Վերջին գնացքը Հան Հիլլից» (1959 թվական), «Կարիերա» (1959 թվական) և «Ինչպես նվաճվեց Արևմուտքը» (1962 թվական)։
1964 թվականի Քերոլին Ջոնսը բաժանվել է Սպելինգից և նույն տարում նրան հրավիրել են նկարահանվել «Ադամսների ընտանիքը» հեռուստասերիալում՝ Մորտիշա Ադամսի դերում, որի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ։ 1966 թվականին, երբ ավարտվել է սերիալի ցուցադրումը, նրա կարիերան անկում է ապրել։
1968 թվականին դերասանուհին ամուսնացել է Հերբերտ Գրինի հետ, միասին ապրել են Փալմ Սփրինգսում մինչև բաժանումը՝ 1977 թվական։ Հետագա տարիներին Ջոնսը աշխատել է հիմնականում հեռուստատեսությունում, որտեղ էլ հանդես է եկել շատ սերիալներում, որոնցից վերջինը «Կապիտոլիան» է՝ 1982 թվականին։
Իր վերջին դերը նա ստիպված էր խաղալ անվասայլակի մեջ նստած, քանի որ նրա մոտ ոչ վաղ հայտնաբերվել էր կոլոռեկտալ քաղցկեղ։ Նույն տարում, իմանալով ,որ ինքը մահանալու է, Քերոլին Ջոնսը երրորդ անգամ ամուսնացել է իր մանկության ընկերոջ՝ Պիտեր Բեյլի Բրիթոնի հետ։ Դերասանուհին մահացել է 1983 թվականի օգոստոսի 3-ին իր տանը՝ Կալիֆոռնիա նահանգի Ուեսթ Հոլիվուդ քաղաքում, 53 տարեկանում։
Ֆիլմերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոմե քանդակների տունը (1953) — Քեթի Գրեյ
- Ուժեղ ջերմություն (1953) — Դորիս
- Վահան սպանության համար (1954) — Բեթ՝ աղջիկ խորտկարանում
- Յոթերորդ տարվա տենչանք (1955) —Միսս Ֆինչ
- Մարմին առևանգողների ներխուժումը (1956) — Թեոդորա Բելիսեկ
- Մարդ, որը չափից շատ գիտեր(1956) — Սիդի Ֆոնթեյն
- Հակառակ սեռ (1956) — Պեթ
- Փեսաքեֆ (1957) — էկզիստենցիալիստ
- Քինգ Քրեոլ (1958) — Ռոնի
- Անցք գլխի մեջ (1959)— Շիրլ
- Մարդը ցանցում (1959) — Լինդա Համիլթոն
- Վերջին գնացքը Հան Հիլլից (1959) — Լինդա
- Կարիերա (1959) — Շիրլի Դրեյք
- Ինչպես նվաճվեց Արևմուտքը (1962)— Ջուլի Ռոուլինգս
- Ադամսների ընտանիքը (1964-1966) — Մորտիշա Ադամս
- Կենդանի ոչնչացվածները (1977) — Միսս Հեթի
- Հաջողություն, միսս Վայքոֆ (1979) — Բեթ
- Կապիտոլիա (1982) — Միրնա Քլեգ
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ NNDB
- ↑ «Happy Birthday, Connie Chung, Award-Winning Journalist». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլին Ջոնս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1983 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ